Միջազգային - Նազարբաեւը Nur Otan-ին կոչ է արել անհապաղ նախագահի թեկնածու առաջադրել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը գլխավորում է իշխող Nur Otan կուսակցությունը, վերջինիս կոչ է արել անհապաղ համագումար անցկացնել եւ  նախագահական ընտրություններրին մասնակցելու համար թեկնածու առաջադրել, հաղորդում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:

Գրեթե 30 տարի Ղազախստանը գլխավորող Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 20-ին հրաժարական էր տվել:

Պետության ղեկավար է դարձել Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, ով մինչ այդ Երկրի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահն էր: Նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2020-ին: Երեքշաբթի Տոկաեւը հայտարարել էր, որ հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին:

«Երեկ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, օգտագործելով իր օրինական իրավունքը, Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրաման էր ստորագրել: Դրանք անհրաժեշտ են իշխանության լեգիտիմության հետագա ամրապնդման եւ երկրում կայունության ապահովման համար: Այժմ մեզ պետք է  կուսակցության համագումար անցկացնել, որտեղ երկրի նախագահի առաջիկա ընտրություններին պետք է թեկնածուի առաջադրենք», - ասել է Նազարբաեւը, որին մեջբերում է մամուլի ծառայությունը:

Առաջին նախագահի խոսքով, կուսակցական վարչակազմը պետք է անհապաղ կատարի բոլոր անհրաժեշտ աշխատանքները համագումարի նախապատրաստման համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ