Քաղաքական - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն է ուղղել դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հագործակցությունն ու բարեկամությունը, ինչին կարեւոր իր նպաստն է բերում նաեւ ԱՄՆ հայ համայնքը:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր պետերի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին:

Գարեգին Բ Հայրապետը եւ ԱՄՆ դեսպան Թրեյսին նաեւ զրուցել են հայ ժողովրդի կյանքում ինչպես անցյալում, այնպես եւ այսօր Հայոց Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելության մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ