Քաղաքական - Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը արձագանքել է ՀՀ կառավարության պատասխանին և դիմել պաշտպաններին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձագանքել է ՀՀ կառավարության՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին և նամակով դիմել պաշտպանական կողմին: Այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը. «Նամակն այսօր ենք ստացել, ուղարկել են կառավարության դիրքորոշումը»:

Պաշտպանը նշեց, որ ուսումնասիրման համար իրենց տրվել է եռօրյա ժամկետ, դրանից հետո պետք է ներկայացնեն իրենց առարկություններն ու առաջարկները.

«Ուզում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, բայց ցավում եմ, որ այս հարցը Հայաստանի տիրույթից դուրս եկավ և գտնվում է Եվրոպական դատարանի տիրույթում, և պետությունը, ունենալով պոզիտիվ պարտավորություն, պատասխան է տալու դրա համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելով Եվրոպական դատարան՝ խնդրելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ–մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ