Միջազգային - Պուտինը հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար ՌԴ պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, այդ թվում` զինաթափման թեմայով: Արկտիկական համաժողովի  ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե վերականգնվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը՝ լիարժեք, իրավահավասար, այդ թվում, այն հարցերի շուրջ, որոնք բխում են նաեւ մեր ու  ողջ մարդկության շահերից, զինաթափման խնդրի վերաբերյալ, մենք միայն ուրախ կլինենք, մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Պուտւնը:

Միջազգային արկտիկական համաժողովը՝  «Արկտիկա՝ երկխոսության տարածք» առանցքային հարթակներից մեկն է միջազգային մակարդակում Արկտիկական տարածաշրջանի խնդիրների եւ հեռանկարների քննարկման համար:

Այն միավորում է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, Ռուսաստանի եւ օտարերկրյա երկրների գիտական եւ գործարար համայնքների ներկայացուցիչների ջանքերը շահագրգիռ  քննարկման եւ Արկտիկայի տարածաշրջանում կայուն աճի արդի խնդիրների վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակման համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ