Քաղաքական - Խափանման միջոցը փոխվելուց հետո Գևորգ Խաչատրյանն աշխատանքի չի հաճախում. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվելուց հետո նա աշխատանքի չի հաճախում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողներին ասաց ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանը։

«Ծառայողական քննություն է ընթանում»,– ասաց նա։

 Դավիթ Սանասարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ինքը հարցաքննվել է ԱԱԾ–ում քննվող գործի շրջանակում։

Նշենք, որ ապրիլի 4–ին  հայտնել էր ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասել էր, որ ՊՎԾ կալանավորված պաշտոնյաներից  Գևորգ Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ