Միջազգային - Ալժիրի խորհրդարանը հայտարարել է նախագահի պաշտոնակատարի անունը

Ալժիրի խորհրդարանը հայտարարել է ժամանակավոր առաջնորդի անունը, որը կփոխարինի նախագահի պաշտոնից հրաժարական տված Աբդելազիզ Բուտեֆլիկին, հաղորդում է  Associated Press-ը:

Երեքշաբթի խորհրդարանը հայտարարել է, որ Վերին պալատի ղեկավար Աբդելքադեր Բենսալահը կդառնա Բուտեֆլիկի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա իր պարտավորությունները կկատարի մինչեւ 90 օր՝ երկրի Սահմադարության համաձայն մինչեւ նոր ընտրությունների անցկացումը:

Բենսալահը Բուտեֆլիկի առանցքային դաշնակիցն է:

BBC-ն հաղորդում է, բողոքի ակցիաներին մասնակցում են ինչպես երիտասարսդ տղամարդիկ եւ կանայք, այնպես էլ ավելի հասուն տարիքային խմբի մարդիկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ երկրի նախագահ Աբդելազիզի Բուտեֆլիկի հրաժարականի մասին:

82-ամյա նախագահը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ երկրի ԶՈւ շտաբի ղեկավարը անհապաղ գործողություններ էր պահանջել նրան պաշտոնից հեռացնելու համար:

Հազարավոր մարդիկ ավելի քան 7 շաբաթվա ընթացքում դուրս էին գալիս մայրաքաղաքի փողոցներ քաղաքական համակարգը փոխելու պահանջով, որը շատերը անընդունակ են համարում էական  բարեփոխումների համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ