Միջազգային - Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նշանակել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օրը, հաղորդում է  Sputnik Ղազախստանը:

«Ես խորհրդակցել եմ Ելբասի Նուլսուլթան Նազարբաեւի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ եմ անցկացրել կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական խորհրդի եւ կուսակցության անդամների հետ: Արտահերթ ընտրությունների մասին որոշումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է: Ես որոշում եմ ընդունել  2019-ի հունիսի 9-ին նախագահական ընտրությունների անցկացման մասին», - գործակալությունը մեջբերել է Տոկաեւի խոսքը բնակչության ուղղված տեսաուղերձից:

 Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ ազնիվ եւ թափանցիկ ընտրությունների երաշխավոր է: Անհրաժեշտ է հաստատել իրավահաջորդությունը, Ղազախստանի ներքին քաղաքականության կայունությունը, ընդգծել է նախագահը:

«Այսօր մենք բոլորս պատմական պահ ենք ապրում: Ղազախստանի Գերագույն իշխանությունը փոխանցվել է հանգիստ պայմաններում Սահմանադրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը հարգել է Ղախաստանին այդ քայլի համար», - ասել է Տոկաեւը:

Նա հավելել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շրջայցեր է կատարել շրջաններով եւ գիտի մարդկանց տրամադրությունները: Տոկաեւը եկել է այն եզրակացության, որ Ղազախստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ արտահերթ ընտրությունները չափազանց անհրաժեշտ են:

Ղազախստանում վերջին ընտրությունները անցկացվել են 2015-ի ապրիլին, դրանք արտահերթ էին: Այդ ժամանակ հաղթանակ էր տարել Նուրսուլթան Նազարբաեւը՝ ստանալով ընտրողների ձայների մոտ 98 տոկոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ