Միջազգային - Խաղի կանոններ հաստատելու ԱՄՆ փորձերն ափսոսանք են առաջացնում. Լավրով

ԱՄՆ-ը կարծում է, թե կկարողանա աշխարհում խաղի կանոններ հաստատել, դա ափսոսանք է առաջացնում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարությունները Հյուսիսային ծովային ճանապարհի միջազգայնացման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես այժմ չեմ պատրաստվում տալ ԱՄՆ գործողությունների բնորոշումը, որն իսկապես կարծում է, թե միայն ինքն է կարող երաժշտություն պատվիրել ու ստեղծել իր սեփական կանոնները։ Սա առանձին թեմա է, բայց այն գոյություն ունի, ցավոք, այն պետք է նկատի ունենալ, երբ քննարկում ենք այս կամ այն հարցերը»,- ասել է նա՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգում ընթացող Արկտիկական համաժողովում։ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախումբը հանդես է գալիս որպես համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկեր։

Ավելի վաղ ԱՄՆ ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Ջեյմս Ֆոգոն ասել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ռուսաստանին եւ Չինաստանին տիրապետել Արկտիկայում եւ վերահսկել Հյուսիսային ծովային ճանապարհը՝ նշելով, որ այդ տարածաշրջանը պետք է հավասարապես օգտագործվի Արկտիկական խորհրդի բոլոր երկրների կողմից եւ ոչ ոք իրավունք չունի հավակնել դրան։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը նշել էր, որ իր երկիրը ծրագրում է մեծացնել ռազմական ներկայությունն Արկտիկայում, «որպեսզի պաշտպանի ՆԱՏՕ հյուսիսային թեւը Ռուսաստանից»։

ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քյորտիս Սկապարոտին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զսպել Ռուսաստանին Արկտիկայում։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ