Տնտեսություն - Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները բարձրանում են, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով սակարկությունների տվյալներին։

WTI նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,20 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 64,53 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսին մատակարարմամբ, բարձրացել են 0,11 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 71,18 դոլար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ առաջ է անցել Սաուդյան Արաբիայից նավթարդյունահանմամբ։

Նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ նավթի գները չափազանց բարձր են։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ