Միջազգային - Լիբիայի նախագահական խորհրդի փոխղեկավարը հրաժարական է տվել՝ աջակցելով Հաֆթարի գործողությանը

Լիբիայի նախագահական խորհրդի փոխնախագահ Ալի ալ Քաթրանին հրաժարական է տվել եւ հայտարարել, որ աջակցում է Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարին, որը հարձակվում է մայրաքաղաք Տրիպոլիի վրա, տեղեկացրել է 218 հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ալ Քաթրանիի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) վարչապետ Ֆաիզ Սարաջին լոյալ աշխարհազորայինները Տրիպոլիում ղեկավարությունն օգտագործում են որպես «խոցելի եւ հնազանդ գործիք, որը թույլ է տալիս իրենց թալանել եւ վերահսկել պետության ռեսուրսներն ու մարդկանց հարստությունը ԱՀԿ եւ երկրի Կենտրոնական բանկի լռելյայն համաձայնությամբ»։ Նա նաեւ նշել է, որ հրաժարականի մասին որոշումը պայմանավորված է նրա անհամաձայնությամբ առ այն, որ Սարաջը միանձնյա է որոշումներ ընդունում։

Ալ Քաթրանին նշել է, որ ԼԱԲ ստորաբաժանումները շարժվում են դեպի Տրիպոլի, որպեսզի մայրաքաղաքը մաքրեն ահաբեկչական խմբավորումներից ու զինված աշխարհազորայիններից։ Նրա խոսքով՝ Ֆաիզ Սարաջի կողմից այդ խմբերին աջակցությունը «Լիբիային լոկ տառապանք ու տարաձայնություններ կբերի»։

Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին։ Ինչպես տեղեկացվել էր, նրա զորքերը գրոհել են մայրաքաղաքը հիմնականում հարավային ուղղությամբ, որտեղ այժմ դաժան մարտեր են մղում Տրիպոլիում իշխող ԱՀԿ զինված խմբավորումների դեմ։ Տեղեկություն է ստացվել երկու կողմից մարտական ավիացիա կիրառելու մասին։ Առողջապահության նախարարության տվյալներով՝քաղաքի մատույցներում բախումների զոհ է դարձել 32 մարդ, մոտ 50 հոգի վիրավորվել է։

Ավելի վաղ, մամուլի ասուլիսում, ալ Միսմարին ասել է, որ ԼԱԲ գործողությունը մայրաքաղաքի մոտ «ընթանում է ըստ պլանի», իսկ զորքերը Տրիպոլին գրոհում են յոթ ուղղությամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ