Միջազգային - Եվրամիությունը մարդու իրավունքների խախտումների պատճառով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը

Եվրամիությունը մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը՝ կապված այս երկրում մարդու իրավունքների խախտումների հետ, երկուշաբթի հայտնել է Եվրոպական խորհուրդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այսօր Խորհուրդը մինչեւ 2020 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել է սահմանափակող միջոցառումները՝ կապված Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ: Այդ միջոցառումները ներառում են ուղեւորությունների արգելք եւ 82 մարդու ու մեկ կազմակերպության ակտիվների սառեցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, միջոցառումները ներառում են «Իրան սարքավորման արտահանման արգելք, որը կարող է օգտագործվել ներքին բռնաճնշումների համար, եւ հեռահաղորդակցություններին հետեւելու սարքավորման»:

Այս միջոցառումներն առաջին անգամ սկսել են գործել 2011 թվականին եւ մինչեւ հիմա ամեն տարի երկարաձգվում են:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ