Քաղաքական - Բակո Սահակյանը Գարեգին Բ-ի հետ քննարկել է արտաքին ու ներքին քաղաքականության հարցեր

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ