Քաղաքական - Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում. Օրակարգում է սեղմված գազը կգ-ներով վաճառելու օրենքը

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 8-ին արտահերթ նիստ է անցկացնում, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը, որը նախատեսում է, որ ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը պետք է վաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամներով: Եթե օրենքն ընդունվի, այն կսկսի գործել մայիսի 1-ից:

Օրակարգում է նաեւ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «քաղաքացու օր»:

ԱԺ արտահեիթ նիստի օրակարգում է նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» փաթեթը, որը վերաբերում է այդ երկու հանձնաժողովների կազմը ձեւավորելու ժամկետներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ