Սպորտ - Մեսին գերազանցեց Կասիլյասի ռեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կասիլյասի ռեկորդը Իսպանիայի առաջնության խաղերում ունեցած հաղթանակների քանակով։

Ընթացիկ առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակի շնորհի Մեսին Պրիմերայում հաղթանակների քանակը հասցրեց 335-ի։ Կասիլյասն ունեցել է 334 հաղթանակ։  

Մեսին «Բարսելոնայում» է 2004 թվականից, 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ գավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1999-2015 թվականներին։ 37-ամյա դարպասապահն այժմ ներկայացնում է պորտուգալական «Պորտուն»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ