Միջազգային - Համենեին կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից

Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերն Իրաքից:

Նա նշել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը տարածաշրջանում «վնասակար է», կոչ է արել իրաքյան կառավարությանը բոլոր անհրաժեշտ քայլերի դիմել ամերիկյան զորքերն արաբական երկրից հնարավորինս արագ դուրս հանելու համար:

«ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը, ի հեճուկս իրենց հայտարարությունների, համարում են, որ Իրաքում ժողովրդավարությունը եւքաղաքական ակտիվիստների ներկայությունը վնասակար է իրենց համար: Այդ իսկ պատճառով Իրաքի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ամերիկյան զորքերը հնարավորինս արագ հեռանան Իրաքից»,-ասել է Համենեին Թեհրանում Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Khamenei.ir-ը:

«Իրաքի ներկայիս կառավարությունն ու խորհրդարանը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներն այն չէ, ինչ ցանկանում է ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը պատրաստվում են հեռացնել նրանց Իրաքի քաղաքական դաշտից»,-համարում է նա:

Նրա խոսքերով՝ Իրաքի մասին ԱՄՆ-ի եւ սաուդյան պաշտոնյաների հայտարարությունները հակասում են նրանց իրական մտադրություններին: «Երբ Իսլամական Պետությունը օկուպացնում էր Մոսուլը, նրանք մատակարարում էին ահաբեկիչներին գումարով, զենքով եւ սարքավորումներով, իսկ այժմ, երբ Իրաքը հաղթել է, նրանք ձեւացնում են, իբրեւ ցանկանում են ընկերանալ Իրաքի հետ»:

«Մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերին Իրաքից հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ցանկացած երկրում, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է տեւական ռազմական ներկայությունը, դրանց դուրս գալու գործընթացն ավելի բարդ եւ խնդրահարույց է դարձել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ