Քաղաքական - ԵԿՄ–ն որևէ քաղաքական ուժի կցորդը չի եղել. Արամ Սարգսյան

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պնդում է, որ մտադրություն չի ունեցել դառնալ ԵԿՄ վարչության նախագահ։ Այսօր այդ մասին Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին՝ ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի ժամանակ։

«Դա այնքան չարչրկված թեմա է, մոտավորապես արդեն Մանվել Գրիգորյանի կալանավորելուց հետո այդ մասին խոսվեց, մեկնաբանվեց, ես հայտարարեցի, որ ես այդ խնդրում իմ անելիքը համարում եմ ավարտված և տեսնում եմ, որ Երկրապահը ունենա իր ներսից  թեկնածու»,– նշեց Արամ Սարգսյանը՝ շեշտելով, որ իր թեկնածության հարցը օրակարգից դուրս է։

Ըստ նրա, Մանվել Գրիգորյանի ԵԿՄ վարչության նախագահության ժամանակ Երկրապահն իշխանությունների կցորդ չի եղել։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ երբեք ԵԿՄ–ն որևէ քաղաքական ուժի կցորդը չի եղել։

«Ես կարող եմ ասել, որ 1994թ–ին պատերազմի հաղթանակից հետո, պատերազմի ժամանակ, երբ բանակ չկար, ժողովրդի հույսը Երկրապահի վրա էր, կամավորական ջոկատները խնդիրը լուծեցին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7–ին, տեղի է ունենում ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում պետք է ընտրվի ԵԿՄ վարչության նախագահ։ Առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սասուն Միքայելյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ