Քաղաքական - ԵԿՄ-ն երբեք իշխանությանը չի խանգարի, բայց կցորդն էլ չի դառնա․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ-ն երբեք իշխանությանը չի խանգարի, բայց կցորդն էլ չի դառնա։ ԵԿՄ համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԿՄ-ն կշարունակին սատարել իշխանություններին։

«Մենք երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց կցորդն էլ չենք դառնա, դա 100 տոկոսով եմ ասում, որովհետեւ, չեմ ուզում մարդկանց քննադատել, բայց տեսաք՝ ինչ եղավ, երբ փորձեցին երկրապահին ծառայեցնել իշխանությանը»,- ասաց ԵԿՄ վարչության նորընտիր նախագահը։

Նա նաեւ բացառեց, որ ինքը որեւէ պարագայում կքաղաքականացնի ԵԿՄ-ն․ «Երբեւէ չկարծեք, որ կարա ինչ-րր հարց լինի, ու ես երկրապահը տանեմ կուսակցության գծով, դա չի կարա լինի, որովհետեւ իշխանությունները ժողովրդի 80 տոկոս քվեն են ստացել»,- ընգծելով, որ եթե անհրաժեշտ լինի՝ իշխանություններն իրենք լիազորությունները վայր կդնեն։

Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ