Քաղաքական - Ժամկետային զինծառայողները ևս կընդգրկվեն ԵԿՄ կազմում. Սասուն Միքայելյան

Ժամկետային զինծառայողները, նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները ևս կընդգրկվեն ԵԿՄ-ի շարքերում։

Այս մասին լրագրողներին ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԵԿՄ-ն համալրելու նոր ուղիների մասին։

Անդրադառնալով երկրապահների սոցիալական խնդիրներին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ կաջակցեն օրենքի շրջանակում։

«Սոցիալական ծանր խնդիրներից այնքան չեն բողոքել, ինչքան իրենց կարգավիճակից»,- ասաց նա՝ շեշտելով, որ ԵԿՄ–ն մեծ փոփոխության կարիք ունի, կսկսեն համախմբվել, ԵԿՄ–ի դռները բաց են լիենելու բոլոր ազատամարտիկների առջև, նաև անհրաժեշտություն կա լուսաբանելու ջոկատների մարտական գործունեությունը։

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպումից հետո ԵԿՄ անդամներն այցելելու են Եռաբլուր։

Հիշեցնենք, որ այսօր ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ