Քաղաքական - Մոլորված որդիները վերադարձան տուն. Ռուստամ Գասպարյան

Մոլորված որդիները վերադարձան տուն, որը կառուցել է սպարապետ Վազգեն Սարգսյանը, և որտեղ հավաքվել են նրա մարտական ընկերները։ Այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի ժամանակ երկրապահներին դիմելով՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Ռուստամ Գասպարյանը։

Նկատի ունենալով միության նախկին գործելաոճը ու թույլ տրված սխալները՝ նաեւ հայտարաեց, որ ԵԿՄ-ն պետք է մաքրի իր «երեսի մուրը»։

«Մեր կարիքը դեռ կա, մենք դեռ պետք է հսկենք մեր սահմանները, մեր ժողովրդին, օրհասական պահին զենք վերցնենք և հասնենք մեր երեխաներին։ Մենք տարածքներ հետ բերելու խնդիր ունենք»,– ասաց Ռուստամ Գասպարյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ