Քաղաքական - Չեմ դադարեցնելու պայքարս. այս գրառումս շատ արագ ուղղվելու է իմ դեմ. չեն բացառվում նաև դատական հայցերը. Գեւորգ Պետրոսյան

Հ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում` ենթադրություն հայտնելով, որ իր գրառումը կարող է իր դեմ ուղղվել, սակայն ինքը չի դադարեցնելու իր պայքարը «մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ»:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա եւ ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաեւ իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։

Միեւնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ:

Ժողովուրդ, հավատացեք, մեր երկիրը կորցնելու ճանապարհին երկու կարեւոր արժեք է մնացել՝ ընտանիքն ու հավատը:

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների եւ քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ:

Եթե անգամ ինձ ոչ ոք չսատարի կամ քչերը սատարեն, այս պայքարի մեկնարկը համարեք տրված՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ