Միջազգային - Սլովակիայի խորհրդարանը սխալմամբ արգելել է երկրում օտարերկրյա հիմների կատարումը. ԶԼՄ

Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարան) ընդունել է պեական խորհրդանիշների մասին օրենքի փոփոխությունները, որով արգելում է  երկրում օտարերկրյա հիմների կատարումը, Mlada fronta Dnes թերթը:

Փաստաթղթի համաձայն, հանրապետությունում օտարերկրյա օրհներգերի կատարումը հնարավոր է միայն միջոցառումներում, որտեղ  ներկա են օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունները:

Ինպես պարզվել է՝ օտարերկրյա հիմների կատարումն արգելող փոփոխությունները սխալմամբ են ընդունվել: Այս մասին ասել է իշխող կոալիցիաի մեջ մտնող «Մոստ-Խիդ» կուսակցության նապագահ Բելա Բուգարը:

Կուսակցության առաջնորդի խոսքով՝ պատգամավորները վստահել են փաստաթղթի նախաձեռնողներին եւ կողմ են քվեարկել՝ չխորանալով էության մեջ: Օրենքի փոփոխությունները պատրաստել է Սլովակիայի ազգային կուսակցությունը՝ կոալիցիաի մեջ մտնող «Մոստ-Խիդ» կուսակցության գործընկերը:

«Մոստ-Խիդ»-ի պատգմավորները դիմել են հանրապետության նախագահին, որը պետք է ստորագրեր փաստաթուղթը՝ խնդրելով այն խորհրդարան ուղարկել վերամշակման համար: Պետության ղեկավարը, արձագանքելով սկանդալին, խորհրդարականներին կոչ է արել կարդալ օրինագծերը, որոնց համար նրանք քվեարկում են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ