Սպորտ - Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Սեղանի թենիսի համաշխարհային օրը (Word Table Tennis Day) դեռ շատ երիտասարդ տոն է. առաջին անգամ այն նշվել է 2015 թվականի ապրիլին: Սակայն դա նրան չի խանգարել միանգամից հայտնի դառնալ գրեթե ամբողջ աշխարհում, գրում է Calend.ru-ն:

Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողներ է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել այս մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող  մարդկանց, եւ, իհարկե, առողջ ապրելակերպ քարոզել:

Իսկ հենց ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:

Սեղանի թենիսը (որը նաեւ հայտնի է որպես «պինգ-պոնգ») հայտնվել է ավելի քան մեկ դար, իսկ այսօր օլիմպիական մարզաձեւ է (1988 թվականից):

Սա սպորտային խաղ է, որի ժամանակ հատուկ գնդակը որոշակի կանոններով նետվում է ցանցով խաղասեղանին:

Խաղացողների նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ հակառակորդը չի կարողանա հետ մղել կամ սխալ հետ կմղի գնդակը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ