Մամուլ - Կառավարության կառուցվածքի հարցում մինչեւ վերջ հստակություն չկա. հայտնի է քննարկման օրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում: Կառավարությունը մտադիր է ապրիլի 16-ին տեղի ունենալիք ԱԺ հերթական նստաշրջանում ներկայացնել օրենքի նախագիծը, չնայած մինչեւ վերջ հստակություն չկա, թե ինչպիսի տեսք այն կունենա:

Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները մտադիր չեն Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն վերածել նախարարության, եւ դրանք մտցնել խորհրդարանական վերահսկողության դաշտ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կառավարման մոդելը կոչվում է խորհրդարանական»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ