Միջազգային - Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին՝ Մեր երկիրը գերլցված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփըԿալիֆոռնիա նահանգի Կալեկսիկո քաղաքում, որը գտնվում է անմիջապես Մեքսիկայի հետ սահմանին, ասել է, որ ԱՄՆ-ի ներգաղթային համակարգը գերծանրաբեռնված է եւ նորից ընդգծել  սահմանի ապօրինի հատման դադարեցման անհրաժեշտությունը, հաղորդում է  Associated Press-ը:

«Մեր երկիրը գերլցված է», - ասել է նա:

Թրամփը, որի 2020 թվականի նախընտրական արշավի հիմնական շեշտը դարձել էր սահմանին անվտանգության խնդիրը, սահմանամերձ Կալեկսիկո քաղաքում ճեպազրույց է անցկացրել:

«Մեր հարավային սահմանին իսկապես արտակարգ դրություն է: Դա հսկայական ալիք է եւ այն ճնշում է մեր միգրացիոն համակարգը եւ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա... Մենք այլեւս չենք կարող ձեզ ընդունել: Մենք չենք կարող ձեզ ընդունել: Մեր երկիրը գերլցված է», - ճեպազրույցին ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ