Մամուլ - Գյումրու քաղաքապետն ու ԱԺ պատգամավորը վիճեցին Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. factor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր աշխատանքային այցով գտնվում է Գյումրի քաղաքում, ականատես եղավ տհաճ միջադեպի։ Այս մասին գրում է factor.am-ը:

Գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը խոսում էր հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտության մասին, ականատես եղավ, թե ինչպես են վիճում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։

Քաղաքապետն ու պատգամավորը միմյանց մեղադրում էին «կլյաուզնիկության» համար, ու վեճը դադարեցրին, երբ դրան միջամտեց Փաշինյանը՝ կոչ անելով հանգստանալ ու իր ներկայությամբ չվիճել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ