Միջազգային - Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն ապրիլի 8-ին Մոսկվայում

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին կհանդիպեն Մոսկվայում, ռուս-թուրքական գործարար շրջանակում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի կունենա Պուտինի եւ Էրդողանի համատեղ հանդիպումը ռուս-թուրքական գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ»,- ասել է նա։

Բանակցություններից հետո նախագահները կուղեւորվեն Մեծ թատրոն, որտեղ, ինչպես հիշեցրել է Ուշակովը, տեղի կունենա մշակույթի եւ զբոսաշրջության խաչաձեւ տարիների բացման արարողությունը։ «Այդ արարողությանը նախագահները հանդես կգան ողջույնի խոսքով»,- ասել է Ուշակովը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ