Քաղաքական - Սահմանադրությամբ վարչապետը չի կարող որեւէ իրավապահ մարմնի ասել, որ քրգործ հարուցեն. Մարուքյան

Վարչապետը կարող է փոխանցել տեղեկություն հանցագործության մասին, բայց չի կարող ասել, որ քրեական գործ հարուցեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրեն այդ գրառումն այդքան էլ հայտնի չէ, սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, այնուհետեւ՝ ինքն էլ կմեկնաբանի.

«Ուզում եք մեկնաբանեմ մի բան, որը հայտնի չէ: Ցուցմունք է տվել, ես ի՞նչ իմանամ: Գուցե ինֆորմացիա է ունեցել իր հարազատի մասին, տվել է այդ ինֆորմացիան իրավապահ մարմիններին, որի հիման վրա հարուցվել է, կամ կհարուցվի քրեական գործ: Կարծում եմ, որ նա տեղեկություն է փոխանցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել էր նա, չնշելով՝ այլ մանրամասներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ