Միջազգային - Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Եմենի պատերազմում ԱՄՆ-ի մասնակցության դադարեցման օգտին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Եմենի պատերազմում ԱՄՆ-ի մասնակցության դադարեցման օգտին՝ դրանով իսկ մերժելով Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռազմական գործողություններին՝ հայտնում է AP-ը։

Այժմ օրենսդրական նախագիծը ուղարկվել է նախագահ Թրամփին, որը, ինչպես ակնկալվում է, դրա վրա վետո կդնի։ Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագիծը բարձրացնում է «լուրջ սահմանադրական խնդիրներ», իսկ Կոնգրեսի ձայները վետոն հաղթահարելու համար չեն բավարարում։

«Նախագահը ստիպված կլինի բախվել այն իրականության հետ, որ Կոնգրեսը այլեւս չի պատրաստվում անտեսել իր սահմանադրական պարտավորությունները, երբ խոսքը արտաքին քաղաքականությանն է վերաբերում»,- հայտարարել է Պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Էլիոտ Էնգելը։ Նրա խոսքերով, Եմենում պատերազմի պատճառով ծագած հումանիտար ճգնաժամը «բարոյական առաջնորդություն է պահանջում»։

Կոնգրեսական, հանրապետական խմբակցության ղեկավար Մայքլ Մաքկոլը խոստովանել է, որ Եմենում ծանր իրավիճակ է, սակայն հանդես է եկել նախագծի դեմ։ Նա նախազգուշացրել է, որ այդ միջոցառումը կարող է «խախտել ավելի քան 100 երկրների հետ ԱՄՆ համաձայնագրերը, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտում համագործակցությանը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ