Քաղաքական - Վարչապետի որոշումները չեն քննարկվում, պետք է կատարվեն. Արթուր Վանեցյանը՝ իր մոր ազատման մասին

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում և պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն»: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտա Ազարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշմանը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ չի ցանկանում դա քննարկել, քանի որ վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն:

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը հայտնել էր, որ պաշտոնանկության վերաբերյալ որոշումները՝ «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել», Արթուր Վանեցյանը ասաց, որ չի ցանկանում դա մեկնաբանել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ