Քաղաքական - Ապրիլի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու

Ապրիլի 8-ին ժամը 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

«1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

2) «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

3) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ