Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

«Ելք» դաշինքի անդամների ու «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը վկայի կարգավիճակով, գրում է Aysor.am-ը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է որոշել ներկայանալ դատարան, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Դա ես եմ որոշո՞ւմ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է դատարանի կողմից, պետք է ներկայանա»։

Նիկոլ Փաշինյանը նաև հաստատել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։

«Այո, այդ թվում, այս դատարանում», - ասել է վարչապետը:

Աղբյուրը նշում է, որ դատական նիստը տեղի էր ունենում ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ