Ժամանց և շոու բիզնես - Նա այլեւս Կրիդ չէ. Քրիստինա Սիի հետքերով կեղծանունից զրկվել է եւս մեկ երգիչ

Black Star-ի գլխավոր տնօրեն Պաշուն բլոգեր Սերգեյ Կոսենկոյի հետ հարցազրույցում մեկնաբանել է տարածված տեղեկությունները՝ հաստատելով, որ Եգոր Բուլատկինը, որը հանդես էր գալիս Կրիդ կեղծանվամբ, այս պահին ապրանքանիշի արտիստ չէ. նրա պայմանագրի ժամկետը լրացել է մարտին, եւ ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելով համագործակցության հնարավոր շարունակությունը կամ վերջնական բաժանումը, հայտնում է Super.ru-ն։

Պաշուն նշել է, որ բեմական կեղծանվան իրավունքը պատկանում է Black Star-ին։ «Նրա պայմանագրի ժամկետը լրացել է մարտի 12-ին, մենք այժմ բանակցությունների փուլում ենք՝ կշարունակենք աշխատել, թե ոչ, ինչ պայմաններով կբաժանվենք։ Եգոր Կրիդ ապրանքանշանը պատկանում է Black Star ապրանքանիշին, նա կարող է Եգոր Բուլատկին դառնալ, կարող է դառբնալ ինչ ցանկանա»,- հայտարարել է ապրանքանիշի գլխավոր տնօրենը։

 

Կրիդը, հնարավոր է, դեռ հնարավորություն ունի շարունակել կարիերան ռուսական շոու-բիզնեսում։ Տեղեկություններ են պտտվում, որ արտիստի հետ ցանկանում է աշխատել պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։ Ըստ որոշ տվյալների՝ նա Եգորին իր թիմ հրավիրել է դեմ մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ վերջինս մնացել է Թիմաթիի հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ