Քաղաքական - Քոչարյանի փաստաբանների դիմումները ՄԻԵԴ թշնամական ակտ չենք համարում. արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՄԻԵԴ-ին դիմումները թշնամական ակտ չի համարում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ՄԻԵԴ-ին հերթական դիմումների մասին հարցին։

Հիշեցնենք, որ վերջին դիմումի համար առիթ են հանդիսացել այն խախտումները, որոնք կապված են դատարանի կողմից նախկին նախագահի ձերբակալության բողոքները դիտարկելու ժամկետի հետ։

«ՄԻԵԴ-ին դիմումները չենք համարում թշնամական ակտ։ Այդ դիմումները գործնական եւ գիտական նշանակություն ունեն»,- նշել է նախարարը՝ հրաժարվելով հայտնել սեփական կարծիքն իրավիճակի մասին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ