Տնտեսություն - Հարկատուների առջեւ պարտքը 2019-ի հունվարի 1-ին կազմել է 21,5 մլրդ դրամ. ՊԵԿ

Ժամկետանց պարտքը կամ պարտքը հարկատուների առջեւ 2018 թվականի  հունվարի 1-ի դրությամբ կազմել է 132,7 մլրդ դրամ։ Այս մասին ապրիլի 3-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Տոնոյանը։

Ըստ նրա՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 21,5 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ 15,4 մլրդ դրամ։ Անանյանը նաեւ տեղեկացրել է, որ  միասնական գանձապետական հաշվի մնացորդը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 48,1 մլրդ դրամ, իսկ 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 41,1 մլրդ դրամ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ