Տարածաշրջան - Ընդդիմությունից թեկնածուն Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կոչ է արել իրեն Ստամբուլի քաղաքապետ ճանաչել

Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուն Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կոչ է արել իրեն Ստամբուլի ընտրված քաղաքապետ ճանաչել, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին Արդարություն եւ զարգացում կուսակցությունը , որը մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրություններում  պարտություն էր կրել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում, բողոքարկել է քվեարկության արդյունքները:

Ստամբուլում լրագրողների առջեւ ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ որոշել է եկրի խոշորագույն քաղաքի 8 շրջաններում ձայների վերահաշվարկ կատարել, Իմամօղլուն ասել է, որ թեեւ կարող են աննշան սխալներ լինել ձայների վերահաշվարկում, բայց արդյունքը չի փոխվի:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ