Տնտեսություն - Փաստացի մուտքերի ծրագրային ցուցանիշը 4 տոկոսով գերակատարվել է. ՊԵԿ

Շահութահարկի ծրագիր, որպես այդպիսին, չունենք, բայց գոյություն ունեն հարկային մուտքերի եւ ակնկալվող ցուցանիշների հարաբերակցությունների հաշվարկներ: Ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, դրանից բացի, հարկային եւ մաքսային տուրքերը բաժանված են: «2019 թվականի առաջին 3 ամիսներին պետական բյուջե հարկային եւ մաքսային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն մեծացել են: Միեւնույն ժամանակ, մոտ 10 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել»,- հայտնեց Անանյանը:

ՊԵԿ ղեկավարը նշեց, որ հարկային մուտքերը եւ պետական տուրքերը, որոնք հաստատվել են 2019 թվականի պետական բյուջեով, պետք է կազմեն 1 տրլն 401 մլրդ 875 մլն դրամ՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 ամիսների ծրագրի բաժինը կազմում է շուրջ 285,1 մլրդ դրամ:

Նա նաեւ հայտնեց, որ փաստացի մուտքերը կազմել են 296,5 մլրդ դրամ, իսկ ծրագրային ցուցանիշը 4 տոկոսով գերակատարվել է: «Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հարկային մուտքերը աճել են 55,5 մլրդ դրամով կամ 32,8 տոկոսով, մինչդեռ մաքսային մուտքերը կազմել են 2,8 մլրդ դրամ կամ 4,1 տոկոս»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ