Տնտեսություն - Պետբյուջեում եկամուտների պլանը գերակատարվել է, հավաստիացնում է Պետեկամուտների կոմիտեն

Առաջին երեք ամսում պետբյուջեում եկամուտների պլանը գերակատարվել է 11,4 մլրդ դրամով, իսկ ձեռնարկատիրական սուբյեկտներին վերադարձվել է 26,4 մլրդ դրամ, ինչը 7,4 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Այս մասին ապրիլի 3-ի մամուլի կոնֆերանսում ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի մարտին 8 միլիոն 361 հազար 119 կտրոն ավելի է տրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաընթացքում։ «2019 թվականի առաջին երեք ամիսներին դրամարկղային կտրոնների քանակը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելին է 20 միլիոն 710 հազար 114-ով»,- ընդգծել է Անանյանը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ