Տարածաշրջան - Մեհրիբան Ալիեւան փորձում է ռեգենտի դերը

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նույն ինքը՝ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, փորձում է նախագահի տեղապահի դերը։

Այսպես, ապրիլյան իրադարձությունների տարելիցի առիթով Մեհրիբան Ալիեւան որոշել է հետ չմնալ եւ հանդես գալ հայտարարությամբ։ Իհարկե՝ առայժմ սահմանափակվել է սոցցանցում արված գրառմամբ։

Հիշեցնենք, որ առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւայի նշանակումից հետո նրան գուշակում են ռեգենտի դերը՝ նախագահի պաշտոնը պահպանելու համար մինչեւ այն պահը, երբ Հեյդար Ալիեւ կրտսերը կկարողանա ստանձնել պաշտոնը, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիեւը ի վիճակի չլինի կատարել նախագահի պարտականությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ