Քաղաքական - Ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով. Վլադիմիր Կարապետյան

Մեկ օրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատ արձակված պաշտոնյաները պատշաճ չեն կատարել վարչապետի հանձնարարականը։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Երեք պաշտոնյաներն էլ ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»,–ասաց նա։

Վարչապետի մամուլի խոսնակը չմեկնաբանեց առաջիկայում վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանի ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի պաշտոնանկության մասին լուրերը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանը՝ աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ