Միջազգային - Ռուսաստանը 2019թ․ կավարտի Վենեսուելայում ուղղաթիռային կենտրոնի ստեղծումը

Վենեսուելայում ուղղաթիռային սպասարկման կենտրոնի ստեղծումը ծրագրվում է ավարտել այս տարի՝ լրագրողներին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ սպասարկման կենտրոնը կբացվի մինչեւ 2018թ․ վերջը։ Վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանը Վենեսուելային «Մի» ապրանքանիշի ավելի քան 50 ուղղաթիռ է մատակարարել։

Չեչիկովի խոսքերով, սա տեղի է ունենում հին, գործող պայմանագրի կատարման շրջանակներում։ «Վենեսուելական կողմը շահագրգռված է նախագիծը շարունակելու հարցում։ Մենք շահագրգռված ենք մեր պարտավորությունների կատարման մեջ։ Մենք դրանք կհասցնենք տրամաբանական ավարտին, իսկ հետագա համագործակցությունը կախված կլինի վենեսուելական կողմի ցանկություններից»,- ընդգծել է փոխտնօրենը։

Վենեսուելան Լատինական Ամերիկայում ռուսական զենքի խոշորագույն ներկրողն է, իսկ Ռուսաստանը դեռեւս երկրում քաղաքական անկայունությունից առաջ կատարել է սպառազինությունների վերաբերյալ իր պայմանագրերի մեծ մասը։

Վենեսուելայում իրականացվել են միլիարդավոր դոլարների պայմանագրեր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ