Միջազգային - Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան անհանգստացած են բալիստիկ հրթիռների հետ կապված Իրանի գործունեությամբ

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան մտահոգություն են հայտնում այն մասին, որ բալիստիկ հրթիռների հետ կապված Իրանի վերջին գործունեությունը միջուկային մարտագլխիկներ ունեցող հրթիռների զարգացման միտումների մի մասն է՝ հայտնում է AP-ը։

ՄԱԿ-ում երեք երկրների դեսպանները գլխավոր քարտուղար Գուտերեշին ուղղված նամակում հայտարարել են, թե Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը ապակայունացնող ազդեցություն է ունենում Մերձավոր Արեւելքի վրա եւ ուժեղացնում է գոյություն ունեցող լարվածությունը։

Արեւմտյան դաշնակիցները հայտարարել են, որ Իրանի գործունեությունը «չի համապատասխանում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015թ․ բանձեւին, որը կոչ է ում հրթիռների հետ կապված որեւ է գործողություն չձեռնարկել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ