Քաղաքական - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեւդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաեւ Աֆրիկյան Միությունում եւ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:

Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ