Միջազգային - Մակրոնը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի հետ կապված փակուղուց դուրս գալու ծրագիր մշակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովից առաջ Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի հետ կապված փակուղուց դուրս գալու ծրագիր մշակել։ Հակառակ դեպքում, ըստ նրա, երկիրը վտանգված է ինքնաբերաբար գլորվել դեպի ԵՄ-ից անկանոն ելքը՝ հայտնում է Reuters-ը։

«Եթե Միացյալ Թագավորությունը չի կարողանում հանրաքվեից մոտ երեք տարի անց առաջարկել որոշում, որը աջակցություն կստանա մեծամասնության կողմից, այն փաստորեն կընտրի առանց գործարքի ելքը»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը նշել է, որ այլընտրանքային տարբերակները ենթադրում են արտահերթ ընտրությունների, հանրաքվեի անցկացում կամ մաքսային միության ստեղծում։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկված գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, որը նախօրեին հավանության չի արժանացրել նաեւ հետագա գործողությունների այլընտրանքային տարբերակը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ