Սպորտ - Օզբիլիսը հեռացվել է «Վիլեմ Երկրորդի» գլխավոր թիմից

«Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում «Հերակլեսի» դեմ Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա ապրիլի 2-ին։

Հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը ժամանակավորապես տեղափոխվել է «Վիլեմ Երկրորդի» երկրորդ թիմ։ Պատճառը միջադեպն է, որը տեղի էր ունեցել «Ֆորտունայի» դեմ խաղում (3:2)։ Օզբիլիսը հրաժարվել էր դուրս գալ փոխարինման։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Օզբիլիսը հոլանդական թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել երկու գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ