Քաղաքական - Մայիսին լինելու է ծնողների հերթական այցը զորամասեր եւ հավանական է, որ ես էլ իրենց հետ մեկնեմ. Մարության

Ես որպես քաղաքացի, որպես զինվոր պատրաստ եմ կատարելու մեր գերագույն հրամանատարի յուրաքանչյուր հրաման: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք հերոս ազգի ներկայացուցիչներ ենք, որ երբ պահը գալիս է, մենք համախմբվում ենք եւ մեզ հաղթել հնարավոր չէ: Մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի»,--ասաց Մարությանը:

Հարցին, թե քաղաքապետարանը շարունակելո՞ւ է բանակում ժամկետային զիծառայողների ծնողներին իրենց որդիների մոտ տեղափոխելու ավանդույթը, Երեւանի քաղաքապետը դերական պատասխան տվեց. «Մայիսին լինելու է հերթական այցը, եւ հավանական է, որ ես էլ իրենց հետ մեկնեմ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ