Միջազգային - Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացումը։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Իլհամ Ալիեւը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը։ Հայտնվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ եւս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։

Երկկողմ օրակարգի հարցերը քննարկելիս հաստատվել է երկկողմանի տրամադրվածությունը՝ ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ