Միջազգային - Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է արտասահմանյան բոլոր քվեաթերթիկները. Պորոշենկոն առաջինն է, Զելենսկին՝ երկրորդը

Ուկրաինայի նախագահի ընտրություններում արտասահմանյան ընտրատարածքում առաջատարը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին։ Համաձայն արտասահմանյան ընտրատարածքում քվեարկության արդյունքների մշակված 100 տոկոս արձանագրությունների տվյալների՝ Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 38,39 տոկոսը։ Երկրորդ տեղում շոումեն Վլադիմիր Զելենսկին է՝ 26.01 տոկոս։ Երրորդ տեղում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն է՝ 10,64 տոկոս։ Չորրորդում՝ ինքնառաջադրված Իգոր Սմեշկոն՝ 6,62 տոկոս։

Այնուհետեւ հաջորդում են «Ազատություն» ՀՄ թեկնածու Ռուսլան Կոշուլինսկին՝ 4,67 տոկոս, «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 4,21 տոկոս, «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն՝ 3,91 տոկոս, եւ «Ընդդիմադիր դաշինք-Խաղաղության եւ զարգացման կուսակցության» թեկնածու Ալեքսանդր Վիլկուլը՝ 1,80 տոկոս։ Մյուս թեկնածուներին ընտրողները տվել են 1 տոկոսից քիչ ձայն։ Ընդհանուր առմամբ հաշվվել է 55 հազար 031 ձայն։ Արտասահմանյան ընտրատարածքում բացվել էր 101 ընտրատեղամաս։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ