Սպորտ - «Յուվենտուսի» հիմնական կազմի 9 խաղացող բաց կթողնի առաջիկա խաղը

Թուրինի «Յուվենտուսը» կադրային խնդիրներով է մոտեցել «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը։ Հայտացուցակից բացակայում են հիմնական կազմի 9 ֆուտբոլիստներ։

Հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Մատիա Պերինը, պաշտպաններ Անդրեա Բարձալին եւ Լեոնարդո Սպինացոլան, կիսապաշտպաններ Սամի Խեդրիան եւ Խուան Կուադրադոն, հարձակվողներ Մարիո Մանջուկիչը, Պաուլո Դիբալան, Դուգլաս Կոստան եւ Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կազմ է հրավիրել մինչեւ 23 տարեկանների թիմի երեք խաղացողների։

Ապրիլի 2-ին կայանալիք «Կալյարի» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ