Քաղաքական - Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ

Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի, Փաշինյանը նախարարի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ է համարում. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Ի՞նչ է ասել նա: Ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ