Տարածաշրջան - ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի տարածքային ջրեր

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի տարածքային ջրեր: Այցի շրջանակում ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի հրամանատար Բուդեվեյն Բութսը հանդիպել է Վրաստանի առափնյա պահպանության ղեկավարի հետ: Կանցկացվեն նաեւ աշխատանքային հանդիպումներ, մշակութային եւ սպորտային միջոցառումներ, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի նավերը եւ Վրաստանի առափնյա պահպանության 2 նավ՝ «Դիոսկուրիան» եւ «Օչամչիրան» համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Դրանց կմասնակցեն նավեր Նիդեռլանդներից, Թուրքիայից, Ռումինիայից եւ Բուլղարիայից:

Զորավարժությունների նպատակն է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ծովային ուժերի փոխգործակցությունը եւ փոխհամատեղելիությունը:

«Այն, որ Ռուսաստանն ուժի կիրառմամբ փոփոխել է սահմանները, մեզ համար անընդունելի է եւ հատկապես Ռուսաստանի իրականացրած ակտիվ ագրեսիվությունը հաշվի առնելով՝ Սեւծովյան տարածաշրջանում մեր ներկայացվածությունը մեծացրել ենք: Մեր նպատակն է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Մենք Վրաստանի ծովային ուժերի հետ նախկինում զորավարժություններ անցկացրել ենք եւ դա ծրագրում ենք նաեւ ապագայում»,- հայտարարել է Բուդեվեյն Բութսը:

ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի նավերը Վրաստանի տարածքային ջրերը կլքեն ապրիլի 4-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ